Երկրի նախագահը պետք է լինի կայունության երաշխավորը․ Բաքրաձե

«Երկրի նախագահը պետք է լինի կայունության և հույսի երաշխավորը»,- այս մասին օտարերկրյա գործարարների և քաղաքական գործիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Եվրոպական Վրաստան»-ի նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն:

Նա նշել է, որ նախագահի կարևոր գործառույթներից մեկը պետք է լինի նաև օտարերկրյա ներդրողների հետ հարաբերություններ հաստատելը:

«Նախագահի կողմից օտարերկրյա ներդրումների ներգրավումը կարևոր է, որպեսզի Վրաստան ժամանեն ավելի շատ գործարարներ և ներդրումներն ավելանան։ Այդ պատճառով կարևոր է քարոզարշավի ընթացքում հնարավորություն ունենալ հանդիպել օտարերկրյա ներդրողներին: Նրանք պետք է տեղեկանան, որ մեր երկիրը գնում է առաջ, կայուն է և արժե այստեղ ներդրումներ կատարել»,- հայտարարել է Բաքրաձեն: