Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է տաք և չոր եղանակ։
Նոյեմբերի 18-21-ը Թբիլիսիում տեղումներ չեն լինի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +18, +20 աստիճան։
Արևմտյան և արևելյան Վրաստանում ցածրադիր շրջաններում կլինի տաք և պարզ եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի +20, +22, +24-ի սահմաններում։
Այս տեղեկությունը հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։