Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ շրջաններում հունվարի 24-25-ը սպասվում են տեղումներ, իսկ հունվարի 26-ին կդիտվի հիմնականում չոր եղանակ։

Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -2,0, ցերեկը՝ +7, +9 աստիճան։

Արևմտյան Վրաստանում հունվարի 24-25-ին սպասվում են տեղումներ, իսկ հունվարի 26-ին տեղումներ չեն լինի, օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2, +2, ցերեկը +10, +12 աստիճան։

Արևելյան Վրաստանում հունվարի 24-25-ը որոշ տեղերում սպասվում է ձյուն, իսկ հունվարի 26-ին առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -5, -7, ցերեկը՝ +4, +6 աստիճան։