Այսօր խորհրդարանում կքննարկվի տուգանքների չեղարկման հարցը

Այսօր, հունիսի 28-ին, Վրաստանի խորհրդարանական բյուրոյին կներկայացվի օրենսդրական փաթեթ, որի համաձայն՝ համաներում կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական պատասխանատվության են ենթարկվել համաճարակի պատճառով սահմանված կանոնակարգերը խախտելու համար:

Բացի այդ, սահմանափակումները խախտելու համար տուգանված քաղաքացիներն կազատվեն վարչական պատժից և տուգանքներ վճարելու պարտավորությունից:

Կառավարության տվյալներով՝ վարչական տուգանքներից կազատվեն ավելի քան 245 հազար քաղաքացի և 344 իրավաբանական անձ: Խոսքը մեկուսացման, կարանտինի և դիմակ կրելու կանոնների խախտման համար սահմանված շուրջ 76 միլիոն լարի չվճարված տուգանքների մասին է: