Կորոնավիրուսի հունիսի 28-ի տվյալները Վրաստանում

Հունիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 363 874  է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 14 074 թեստավորում, որից 6102-ը հակամարմինների արագ թեստով, 7972-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 808 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 350 466 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 5275 :

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.5%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,47%, վերջին 7 օրվանը՝ 2.34%: