Վրաստանից ավտոմեքենաների վերարտահանմամբ Հայաստանը չորրորդն է

Վրաստանից թեթև ավտոմեքենաների վերարտահանմամբ Հայաստանը չորրորդն է: Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) 2023 թվականի նախնական գնահատականի՝ 2023 թվականին Վրաստանից արտահանվել է 2,126 մլրդ դոլարի ավտոմեքենա (107 հազար 898 միավոր), իսկ 2022-ին՝ 905,7 մլն դոլար (79 հազար 887 միավոր), ինչը 134,8 տոկոս աճ է նշանակում:

Վրաստանից մեծ թվով ավտոմեքենաներ են վերարտահանվել հետևյալ երկրներ.

  • Ղրղզստան՝ 617,921 միլիոն դոլար (16 հազար 831 միավոր),
  • Ղազախստան՝ 591,856 միլիոն դոլար (39 հազար 896 միավոր),
  • Ադրբեջան՝ 437,233 միլիոն դոլար (22 հազար 393 միավոր),
  • Հայաստան՝ 298,552 միլիոն դոլար (17 հազար 337 միավոր),
  • Ռուսաստան՝ 67,133 միլիոն դոլար (4 966 միավոր):

2023 թվականին Վրաստանը գնել է 3,162 մլրդ դոլարի ավտոմեքենա (209 հազար 926 միավոր), ինչը 84,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ 2022 թվականին Վրաստան է ներկրվել 1,714 միլիարդ դոլարի (160 հազար 281 միավոր) մեքենա։

2023 թվականին Վրաստանը մեքենա է գնել հետևյալ երկրներից.

  • ԱՄՆ՝ 1,832 միլիարդ դոլար (147 հազար 892 միավոր),
  • Ճապոնիա՝ 566,601 միլիոն դոլար (25 հազար 263 միավոր),
  • Գերմանիա՝ 320,369 միլիոն դոլար (12 հազար 662 միավոր),
  • Թուրքիա՝ 81,280 մմիլիոն դոլար (2 272 միավոր),
  • Կորեա՝ 51,559 միլիոն դոլար (3 906 միավոր):