Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ փետրվարի 18-ի վերջից մինչև փետրվարի 19-ի վերջը Վրաստանում սպասվում են անձրևային տեղումներ, որոշ վայրերում՝ հզոր արևմտյան քամիներով:

Հաղորդագրության համաձայն՝ երկրի բարձլեռնային շրջաններում սպասվում է ձյուն՝ թանձր մառախուղով, ձնաբքով և ձնահոսքի վտանգով։

«Ձյան առատ տեղումների, ձնաբքի, վատ տեսանելիության և ձնահոսքի վտանգի պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը։

Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման», — նշված է հաղորդագրության մեջ։