Առաքիչը սառը զենքից վիրավորում է ստացել

Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասի «Գուդվիլի» հիպերմարկետների ցանցի շրջակայքում դանակահարություն է տեղի ունեցել: Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում:

Ըստ առկա տեղեկությունների՝ ճանապարհը զիջելու համար խոսակցությունից վիճաբանություն է առաջացել առաքիչ մեքենայի վարորդի և թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդի միջև: Կոնֆլիկտը վերաճել է ֆիզիկական բռնության, որի արդյունքում առաքիչը ոտքից սառը զենքով վիրավորում է ստացել. նա տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա։

Այս պահի դրությամբ դանակահարողի ձերբակալության մասին տեղեկություն չկա:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով, որը վերաբերում է դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվասք հասցնելուն: