Թբիլիսիում առաքիչները բողոքի ցույց են անում. «Վոլտ» և «Գլովո» ընկերությունների աշխատակիցները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում։
Առաքման ծառայության աշխատակիցները բողոքում են ցածր աշխատավարձերի դեմ: Նրանց խոսքով, շուկայում մրցակցությունը մեծացել է օտարերկրյա քաղաքացիների պատճառով. նրանք համաձայնում են ցածր վարձատրությամբ աշխատել, և դրա հետևանքով իրենք մնացել են առանց եկամտի։