«Օտարերկրյա գործակալների» օրինագծերը Վենետիկի հանձնաժողովից հետ են կանչվել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին և ասել, որ այլևս չուսումնասիրեն  «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի վերաբերյալ օրինական կարծիքների նախապատրաստման պահանջը:

«Ձերդ գերազանցություն, մի քանի օր առաջ մենք Ձեզ նամակ հղեցինք` խնդրելով Վենետիկի հանձնաժողովի իրավական եզրակացությունը նախագծերի վերաբերյալ: Դժբախտաբար, առաջարկվող կանոնակարգերը տարբեր տեսակետներ են հարուցել վրաց հասարակության շրջանում: Կեղծ պատմություններն ու պիտակները մոլորեցրել են քաղաքացիներին և դիմակայության հիմք դարձել:

Հետևաբար, որպես պատասխանատու կողմ, որը հոգում է երկրում խաղաղության, կայունության և բարեկամության մասին, իշխող կուսակցությունը որոշում է կայացրել դադարեցնել հետագա օրենսդրական լսումները», — ասված է Պապուաշվիլիի նամակում:

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

«Օտարեկրյա գործակալների» օրինագծերի հետկանչն ու մարտի 8-ի իրադարձությունները