«115-րդ լսարան»-ը խոստանում է խստացնել պայքարը

Եթե ռեկտորից պատասխան չստանանք՝ լսարանի գործողությունները կլինեն հնարավորինս ծայրահեղ քայլերի: «115-րդ լսարան» ուսանողական շարժման անդամ Գիորգի Ջավախիձեի խոսքերով` Թբիլիսիի պետական համալսարանի ակադեմիական խորհուրդը չի քննարկել այն ուսանողների հարցը, ովքեր վճարման հետ կապված խնդիրներ ունեն: Ջավախիձեն նաև հայտարարել է, որ նրանք դիմել են ԹՊՀ-ի ռեկտորին: «Մենք պահաջ ենք ներկայացրել ռեկտորին, որ շտապ լուծի այն ուսանողների հարցը, ովքեր չեն կարող ակադեմիական գրանցում անցնել՝ գումարը չվճարելու պատճառով: Այս հարցի շուրջ այսօր քննարկում տեղի չէ ունեցել, և նրանք խոսում են համընդհանուր զարգացման հայեցակարգի մասին, ինչը համալսարանում ոչինչ չի փոխի: Եթե ռեկտորից պատասխան չստանանք,՝ կդիմենք հնարավորինս ծայրահեղ մեթոդների»,— հայտարարել է Ջավախիձեն:
 
Լուսանկարը` շարժման ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան