Առատ ձյան պատճառով Վրաստանում կան փակ ճանապարհներ

Վրաստանում առատ ձյան և տեղումների պատճառով որոշ երթևեկելի գոտիներ փակ են։ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տվյալներով ներկա դրությամբ փակ են հետևյալ ավտոճանապարհները․

  • Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի պատճառով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
  • Մլեթա-Գուդաուրի հատվածում թույլատրվում է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։
  • Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե, Սաչխրե-Օնիի, Քութայիսի-Տկղիբուլի-Ամբրոլաուրիի հատվածում արգելված է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը, իսկ մյուս տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է։
  • Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ներպետական նշանակության ճանապարհի Կալա-Ուշգուլիի հատվածում երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
  • Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարավանիի լեռնանցք) հատվածում երթևեկությունը արգելված է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավել ուղևորի համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր

Իրավիճակը Լարսում