Արդյունք ցույց չտվող նախարարները կհեռացվեն. Բախտաձե

Արդյունք ցույց չտվող նախարարները կհեռացվեն պաշտոններից,- այս մասին TV Pirveli-ի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Ինձ արդյունք է պետք, այնպես, ինչպես ժողովրդին ու մեզանից յուրաքանչյուրին: Այն միջոցների կառավարման համար, որը գործադիրն ունի, անհրաժեշտ է բարձր մակարդակի մենեջմենտ, ինչը թիմի յուրաքանչյուր անդամ հստակ գիտակցում է: Եթե նախատեսված տեմպից որևէ մեկը ետ կմնա, կադրային փոփոխությունը չի ուշանա»,- հայտարարել է Բախտաձեն:

Վարչապետը նաև նշել է, որ աշնանը կառավարությունը կներկայացնի նոր ծրագիր, որը իր մեջ կներառի կոնկրետ քայլեր կրթության ուղղությամբ, առողջապահության հասանելիության բարելավման և աղքատության դեմ պայքարում: