Արձանագրվել է անսթափ վիճակում մեքենա վարելու 20 հազարից ավելի դեպք

2023 թվականին արձանագրվել է անսթափ վիճակում մեքենա վարելու 23 հազար 210 դեպք, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը:

Նախորդ տարի իրավապահները հայտնաբերել են ճանապարհներին արագության գերազանցման 1 մլն 303 հազար 032 փաստ։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում հայտնաբերվել է առանց տեխզննման տրանսպորտային միջոցի շահագործման 568 հազար 108 դեպք։

ՆԳՆ-ն արձանագրել է BUS LINE-ով (ավտոբուսի գոտի) այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժի կամ կանգառի 152 հազար 340 դեպք։