Խմբային բռնություն և անօրինական ազատազրկում Մառնեուլիում. ձերբակալվել է 3 մարդ:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Մառնեուլիի շրջանի գյուղերից մեկում մեղադրյալները ֆինանսական վեճի պատճառով ֆիզիկական բռնության են ենթարկել 34-ամյա տղամարդու, նրան ստիպողաբար փակել են մեքենայի բեռնախցիկում և տարել գետերից մեկի ուղղությամբ, որի ընթացքում Դ. Ա.-ն կարողացել է բացել բեռնախցիկը և փախչել։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի և 143-րդ հոդվածի ենթակետերի հատկանիշներով` խմբային բռնություն և անօրինական ազատազրկում:
Հանցագործությունը նախատեսում է 7-ից 10 տարի ազատազրկում: