Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ` Երևանում

Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվերով,  «Երևանի Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրը, ամենամյա` «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ»  ծրագրով հունիսի 13-ից 17-ը հյուրընկալել է Թբիլիսիի թիվ 24 դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:

24 հոգանոց խումբը մասնակցել է թատերական, երաժշտական, կինո-ֆոտո փառատոնների, հանդիպուների, վարպետության դասերի, ներկայացումների, ցուցահանդեսների, սովորել և ներկայացրել Կոմիտասի երգերից: Կազմակերպվել են հեծանվի, լողի, հրաձգության պարապմունքներ, շախմատ, մշակութային արշավ-ուխտագնացություն` դեպի Էջմիածին, երեկոյան զբոսանքներ Երևանում:

Հյուրընկալության վերջին օրը` հունիսի 17-ին, ծրագրի կազմակերպիչները և վրաստանյան մասնակիցները բոլոր ցանկացողներին հրավիրում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահ` ասուլիս, կլոր սեղան-քննարկման:

Թողնել պատասխան