Արևմտյան Վրաստանում էլեկտրահաղորդման գծերի մի մասը վերականգնվել է

Ըստ Energo-Pro Georgia-ի՝ Արևմտյան Վրաստանում տեղի ունեցած բնական աղետի (առատ ձյուն) պատճառով վնասված բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի մի մասը վերականգնվել է։

«Իմերեթիի և Ռաճա-Լեչխումիի 265 հազար բաժանորդներից ներկայումս սահմանափակումներով էլեկտրաէներգիա է մատակարարվում մոտ 40 հազար բաժանորդների։ Սամեգրելոյի 142 հազար բաժանորդներից սահմանափակումներով էլեկտրաէներգիա է մատակարարվում մոտ 20 հազար բաժանորդների։

Ընդհանուր առմամբ, բնական աղետի պատճառով, սահմանափակումներով էլեկտրաէներգիա է մատակարարվում բաժանորդների մոտ 5%-ին։

Վատ եղանակը բավականին մեծ թվով խափանումներ է առաջացրել Արևմտյան Վրաստանում ինչպես բարձր, այնպես էլ ցածր լարման էլեկտրահաղորդման ցանցերում», — գրել է ընկերությունը։