Սահակաշվիլին`«Խվիլիա» (Ալիք) կուսակցության ղեկավար

Միխեիլ Սահակաշվիլին հնարավոր է գլխավորի ուկրաինական «Խվիլիա» (Ալիք) կուսակցությունը: Այս մասին հայտարարել է կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ պտգամավոր Նատալիա Նովակը:

«Կուսակցությունը առայժմ գոյություն չունի, կա միայն այս կուսակցությունը հիմնադրող նախաձեռնող խումբ: Հնարավոր է կուսակցության հիմնադրման գործընթացները արագանան, ինչի հետևանքով կուսակցությունը կգլխավորի Միխեիլ Սահակաշվիլին»,- հայտարարել է Նովակը:

Նա նաև հավելել է, որ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարին:

Թողնել պատասխան