Սանդրա Ռուլոֆսը հրաժարվեց պատգամավորական մանդատից

«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ «Միացյալ ազգային շարժման» համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուլոֆսը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Նրա տեղի կզբաղեցնի ցուցակի 28-րդ տեղում գտնվող Գիորգի Ղվինիշվիլին:

Մինչ այս, հոկտեմբերի 23-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, դադարեցրեց ընտրապայքարը Զուգդիդիում, որտեղ առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով` հայտարարելով, որ չի մասնակցի 2-րդ փուլին: Նա  իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե 2-րդ փուլից հրաժարվելը նշանակում է պայքարից հրաժարվել»:

Թողնել պատասխան