Նախագահը 9 դատապարտյալի ներում է շնորհել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 9 դատապարտյալի ներում է շնորհել: Այս տեղեկությունը տարածել է նախագահի պաշտոնական էջը:

Տեղեկության համաձայն, ներված 9 դատապարտյալներից 5-ն այսօր կլքեն քրեակատարողական հիմնարկը (ՔՀԿ):

«Իսկ 4 դատապարտյալի ՔՀԿ-ում պատիժը կրելու համար նախատեսված պատժաչափը կրճատվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։