Առևտրային անշարժ գույքի գինը կբարձրանա

2023 թվականին բարելավված տնտեսական ակտիվությունը և միգրացիոն հոսքի աճը ակտիվացրել են Թբիլիսիում առևտրային անշարժ գույքի պահանջարկը, նշված է TBC Capital-ի հետազոտության մեջ:

Ըստ վերոնշյալ զեկույցի` աճել է փողոցային առևտրի օբյեկտների, առևտրի կենտրոնների և գրասենյակային տարածքների պահանջարկը։

Հետազոտության համաձայն, փողոցային առևտրի օբյեկտները թանկացել են 11 տոկոսով, իսկ հաջորդ տարի մեկ քառակուսի մետրի արժեքը կավելանա ևս 8 տոկոսով։ 2023 թվականին առևտրի կենտրոնների վարձակալության գինը բարձրացել է 8 տոկոսով, իսկ 2024 թվականին սպասվում է 5 տոկոս աճ։ Բիզնես կենտրոններում տարածքների վարձակալությունը թանկացել է 19 տոկոսով, հաջորդ տարի սպասվում է 5 տոկոս աճ։

Թբիլիսիի փողոցային առևտրի օբյեկտներում վարձակալության միջին արժեքը կազմում է 19,3 դոլար մեկ քառակուսի մետրի համար, ինչը 0,2 տոկոսով պակաս է մինչ համաճարակը եղած ցուցանիշից, իսկ առևտրի կենտրոններում գինը գերազանցել է նախահամաճարակային նշագիծը. այստեղ արժեքը կազմում է 23 դոլար։ Բիզնես կենտրոններում վարձակալության գները նույնպես ավելի բարձր են, քան` մինչ համաճարակն էր: