Առգրավվել է մեթադոնի հաբերի աննախադեպ մեծ քանակություն

Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները Թբիլիսիում առգրավել են աննախադեպ քանակությամբ թմրանյութ՝ մեթադոնի 34 հազար 512 հաբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն։

Նրա խոսքով՝ հատկանշական է, որ դա մեթադոնի հաբերի ամենամեծ քանակն է, որը ոստիկանությունը երբևէ առգրավել է։

Թբիլիսիի Փոնիճալա բնակավայրում հայտնաբերվել է առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութ՝ մեթադոնային հաբեր, նաև մինչև 2 լիտր հեղուկ, որը պարունակել է հերոին, մորֆին և կոդեին:

Դեպքի վերաբերյալ քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի «ա» ենթակետերով: Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում: