Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կընդգրկվի ՆԳՆ-ի կազմում

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ներքին գործերի նախարարության կազմում ընդգրկելու մասին որոշումն արդեն ընդունված է:

Interpressnews լրատվականի տեղեկատվությամբ, այն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:

Առկա ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՆԳ նախարարությանը կազմում արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կղեկավարի Շալվա Խուցիշվիլին, ով այսօրվա դրությամբ ծառայության ղեկավարի պաշտոնակատարն է: