Արտեմ Գրիբուլը և Անտոն Չեչինը, որոնք ձերբակալվել են թմրանյութերի շրջանառության մեղադրանքով, բանտում հացադուլ են սկսել։ Անտոն Չեչինի մասին այս տեղեկությունը հաստատել է նրա փաստաբանը։
Բանտից ուղարկված նամակում Արտեմ Գրիբուլը խոսում է իր գործի, նաև դատարանում լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումների և իր հետ կալանքի տակ գտնվող Անաստասիա Զինովկինի առողջական վիճակի մասին։
Ըստ նամակի` նա ունի 3 պահանջ և հացադուլ կանի մինչև երեք պահանջների բավարարումը։
Արտեմ Գրիբուլը ցանկանում է, որ լրատվամիջոցներին թույլ տան մասնակցել բոլոր նիստերին, դատախազությունը վարույթ հարուցի իր աշխատակիցների դեմ, և բանտում լուծվեն Անաստասիայի կենսապայմանների հետ կապված խնդիրները, ապահովեն նրան նորմալ սննդով, լուծեն նրա առողջական խնդիրները և տրամադրեն տաք, լուսավոր և մեծ բանտախուց։
Արտեմ Գրիբուլը, Անաստասիա Զինովկինը և Անտոն Չեչինը ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Նրանց պնդմամբ` իրենց դատում են եվրոպամետ բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Մեղադրանքի համաձայն՝ երեքին էլ սպառնում է 8-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։