Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ՊԱԾ ղեկավարին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Գելա Գելաձեն:

«Դեսպանը շնորհավորել է Գ. Գելաձեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ գործունեություն։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների պատկան մարմինների համագործակցությանը»,- նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։