Աշխատավարձ ստացողների թիվն ավելացել է 3 տոկոսով

Մարդկային ռեսուրսների կառավարման PMC վրաստանյան հետազոտական ​​կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում ապրիլին ամսական աշխատավարձ ստացողների թիվը տարեկան կտրվածքով աճել է 3 տոկոսով։

Այս տարվա ապրիլին ամսական մինչև 600 լարի (մոտ 207 դոլար) աշխատավարձ ունեցողների թիվը կազմում է աշխատավարձ ստացողների 23 տոկոսը, որը տարեկան նվազել է 2,2 տոկոսով։

PMC տվյալներով՝ 2022 թվականի ապրիլին ամսական 2 400 լարիից (մոտ 827 դոլար) ավելի աշխատավարձ ստացողների թիվը կազմել է 18 տոկոս, ինչը 2021 թվականի նույն  ժամանակահատվածի համեմատ աճել է 1,4 տոկոսով։

2021 թվականի ապրիլին 9 600 լարիից (մոտ 3 310 դոլար) ավելի ամսական աշխատավարձ ստացողների թիվը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11 տոկոսով։

Նշենք, որ 2021 թվականի չորրորդ եռամսյակում աշխատավարձ ստացողների միջին թիվը կազմել է 916 հազար։ 228 հազար քաղաքացի ստացել է մինչև 600 լարի (մոտ 207 դոլար) աշխատավարձ։ Քաղաքացիների մեծ մասը՝ 266 հազարը՝ ստացել է 1 201 լարիից (մոտ 414 դոլար) մինչև 2 400 լարի (մոտ 827 դոլար)։