Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Աճարիս Աղմարթի գյուղում մահացած են գտել քրոջը և եղբորը։ Այս տեղեկությունը տարածել է «Աճարա Թայմսը»։ Ըստ հրապարակման՝ մարմինները գտել են իրենց բնակելի տնից քիչ հեռու գտնվող տնամերձ հողամասում։
Այս փուլում դեռևս անհայտ է` մահացածների մարմինների վրա եղել են բռնության հետքեր, թե ոչ։ Դեպքը տեղի է ունեցել երեկ։
Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով` անզգուշությամբ կյանքից զրկել։