Ըստ Սննդի ազգային գործակալության՝ Մառնեուլիի ճաշարաններում աղացած մսի մեջ հայտնաբերվել է ավանակի ԴՆԹ։
Նրանց խոսքով՝ Քվեմո Քարթլիի դեպարտամենտի տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում, մսի և մսամթերքի հատուկ ուսումնասիրություն անցկացնելու նպատակով նմուշներ են վերցրել ձեռնարկություններից ու վաճառքի կետերից և ուսումնասիրել դրանք հավատարմագրված լաբորատորիայում։
«Լաբորատոր հետազոտության ընթացքում ավանակի ԴՆԹ է հայտնաբերվել 2 սննդամթերքի նմուշներում.
Աղացած միս — արտադրող՝ «Սաբիր Չիլդիրլի» (ճաշարան),
Հասցե՝ Մառնեուլի, Աղմաշենեբելի փողոց 2ա (շուկայի տարածք), արտադրության ամսաթիվ՝ 29.10.2025թ.
Աղացած միս — արտադրող՝ «Ֆամիլ Մագարով» (ճաշարան),
Հասցե՝ Մառնեուլի, Աղմաշենեբելի փողոց №2ա (շուկայի տարածք), արտադրության ամսաթիվ՝ 29.10.2025թ.
Սննդի ազգային գործակալության հսկողության ներքո վերոնշյալ սննդամթերքը հանվել է վաճառքից։ Տնտեսվարողները կասեցրել են արտադրական գործընթացը, և նյութերը փոխանցվել են համապատասխան մարմիններին՝ հետագա արձագանքման համար»,- հայտնել է Սննդի ազգային գործակալությունը։