Սաակաշվիլիի և Ալասանիայի զրույցի ձայնագրությունն իրական է. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, փորձաքննությունը հաստատել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի և Թեմուր Ալասանիայի հեռախոսազրույցի ձայնագրությունը իրական է: ՆԳՆ-ն աշխատում է այն տարածողների ինքնությունը հաստատելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ ուկրաինական կայքերից մեկում մի քանի շաբաթ առաջ տարածվել էր Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա մորեղբոր՝ Թեմուր Ալասանիայի գաղտնի ձայնագրությունը: Դա համացանցում տեղ էր գտել «Մեկ միլիոն կտամ նրան, ով ինքնաձիգով կսպանի Բիձինային» և «Միեխեիլ Սաակաշվիլիի և Թեմու Ալասանիայի գաղտնի տեսաձայնագրություն» վերնագրերով:

Սաակաշվիլին և Ալասանիան հայտարարել էին, որ ձայնագրությունը չի համապատասխանում իրականությանը։