Կվիրիկաշվիլին հանդիպել է Սլովակիայի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Նյու-Յորքում հանդիպել է Սլովակիայի հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկային:Հանդիմպանը քննարկվող գլխավոր թեմաներն էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկվելիք հարցերը, Վրաստան-Սլովակիայի երկկողմ համագործակցությունը և Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ձգտումները:

Վրաստանի վարչապետի հայտարարության համաձայն` Եվրամիության առաջնորդները բազմիցս ճանաչել են  վիզայի ազատականացման ճանապարհին` Վրաստանի հաջողությունները: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ  Վրաստանի համար վիզայի ազատականացմանը  գործընթացին  կաջակցի նաև Սլովակիան և որպես Եվրամիության առաջնորդ երկիր իր ներդրումը կունենա:

Կողմերը նշել են,որ երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում, վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, հեռանկարային են նաև  երկրների տնտեսական կապերի խորացումը և առևտրի շրջանառության աճը: Գիորգի Կվիրիկաշվիլին Անդրեյ Կիսկային շնորհակալություն է հայտնել Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան նվաճումների, երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար:

Լուսանկարը` վարչապետի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան