Ներկա սահմանադրությունը կարող է հանգեցնել ավտոկրատիայի. Կոբախիձե

«Այսօր Վրաստանում գործող սահմանադրությունն ավտոկրատիա հիմնելու վտանգ է ստեղծում, իսկ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու պարագայում, վտանգն ամբողջովին կվերանա»,- այս մասին խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն  հայտարարել է «Սահմանադրական բարեփոխումներ Վրաստանում» խորագրով կոնֆերանսի ընթացքում:

Կոբախիձեն նշել է, որ սահմանադրությունը մի քանի տարվա համար նախատեսված փաստաթուղթ չէ և այն պետք է ունակ լինի կանխել վտանգները երկարաժամկետ հեռանկարում:

«Այսօրվա սահմանադրության մեջ շատ կոպիտ կերպով խախտված է իշխանության բաշխման սկզբունքը, ինչն ընդգծված էր Վենետիկի հանձնաժողովի 2009-ի եզրափակիչ հաշվետվության մեջ»: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան