Վրաստանում կորոնավիրուսով վարակվածներից 129-ը բուժաշխատող է. վիճակագրություն

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել են բժշկական ծառայություններում ներգրավված 129 անձ: Այս մասին ասվում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրապարակած զեկույցում: Զեկույցը  ներառում է երկրում կորոնավիրուսային իրավիճակի հետազոտություն հուլիսի 11-ի դրությամբ:

Հուլիսի 11-ի դրությամբ Վրաստանում գրանցված 980 դեպքից 13,2 տոկոսը բժշկական ծառայություններում ներգրավված անձինք են: Նրանցից 111-ը բուժանձնակազմից են, իսկ 18-ը` տեխնիկական անձնակազմից: Ըստ մասնագիտական ​​խմբերի՝ դեպքերի կեսից ավելին՝ 56,4% -ը, բուժքույրների մոտ է գրանցվել: Վարակված բուժաշխատողներից մեկը մահացել է:

Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 1155 մարդու մոտ, նրանցից  929-ը ապաքինվել են, իսկ 16-ը՝ մահացել:

10 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում