Բանակը զորանոցային ռեժիմի է անցնում. ՊՆ

Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար, Վրաստանի պաշտպանության ուժերը մարտի 21-ից անցնում են զորանոցային ռեժիմի: Հայտարարությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

Զորանոցային ռեժիմի ընթացքում զինվորներին արգելվում է լքել զորամասի տարածքը:

«Նման կանխարգելիչ միջոցառումները զգալիորեն կնվազեցնեն զորամասերում վիրուսի տարածման հավանականությունը: Զորամասերին կտրամադրվի անհրաժեշտ ամեն բան։ Այս իրավիճակին անցնելը կապված է ռազմական անձնակազմի և նրանց ընտանիքների պաշտպանության հետ», — ասվում է հայտարարության մեջ:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է լրացնել հատուկ հարցաթերթիկներ՝ վիրուսների կանխարգելումը առավելագույնի հասցնելու համար: Ռազմական ոստիկանության ստորաբաժանումը պարտավոր է վերահսկել ինքնամեկուսացման մեջ գտնվողներին: