Ավելացած խաղողը կգնի պետությունը

Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալներով՝ «2025 թվականի բերքահավաքի» շրջանակներում ավելացած խաղողը կվերցնի պետությունը, մասնավոր գինեգործական ընկերություններին այլևս սուբսիդիաներ չեն տրամադրվի։

Այս փոփոխությունը կատարվել է Վրաստանի կառավարության 2025 թվականի հուլիսի 4-ի «2025 թվականի բերքահավաքի անցկացման համար ձեռնարկվելիք միջոցառումների մասին» որոշմամբ։

Որոշման համաձայն՝ մասնավոր գինեգործական ընկերություններին այլևս սուբսիդիաներ չեն տրամադրվի։