Ավելի քան 9000 անօթևան կենդանի ենթարկվել է անասնաբուժական միջամտության

Վրաստանում ավելի քան 9000 անօթևան կենդանի ենթարկվել է անասնաբուժական միջամտության։

Դեկտեմբերի 23-ի դրությամբ, Վրաստանում անօթևան և խնամվող կենդանիների պոպուլյացիայի կառավարման պիլոտային ծրագրի շրջանակներում, անասնաբուժական միջամտություններ են իրականացվել 9136 անապաստան կենդանու նկատմամբ։ Այս տեղեկությունը տարածել է Սննդամթերքի ազգային գործակալությունը։

Վրաստանի կառավարության որոշման հիման վրա՝ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության համակարգմամբ ծրագիրն իրականացնում է Սննդամթերքի ազգային գործակալությունը։

Հիմնական նպատակներն են.

  • Անօթևան կենդանիների պոպուլյացիայի կառավարումը;
  • Կենդանիների առողջության պահպանումը և մոնիտորինգը;
  • Կատաղության և այլ հիվանդությունների կանխարգելումը;
  • Մարդկանց և կենդանիների համար անվտանգ միջավայրի ապահովումը։

Ծրագիրն ընդգրկում է հետևյալ տարածքները.
Աջարիա
Իմերեթի
Կախեթի
Բորջոմի

Նախապես սահմանված էր փողոցներից հավաքագրել 9000 կենդանի և իրականացնել համապատասխան անասնաբուժական գործողություններ։
Սննդամթերքի ազգային գործակալության տվյալներով.

  1. Բոլոր կենդանիները պատվաստվել են կատաղության դեմ;
  2. Մեծ մասը ենթարկվել է ստերիլիզացման կամ կաստրացիայի;
  3. Իրականացվել է նրանց նույնականացումը՝ ականջի նշանների (բիրկաների) միջոցով;
  4. Գրեթե բոլոր կենդանիները վերադարձվել են իրենց բնական միջավայր։

Այս պահին կացարանում մնում է 175 կենդանի, որոնք անասնաբուժական միջամտությունների ավարտից հետո փուլ առ փուլ նույնպես կվերադարձվեն բնություն։