ԵՄ-ին անդամակցությունը Վրաստանի բնակչության 80%-ի ցանկությունն է. Վիոլա ֆոն Կրամոն

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը Twitter- ում մեկնաբանել է Վրաստանում ընթացող իրադարձությունները` գրելով, որ Եվրոպական ինտեգրումը և ԵՄ-ին անդամակցությունը Վրաստանի բնակչության 80% -ի ցանկությունն է: Պատգամավորը նաև շնորհակալություն է հայտնում խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային` ցանկության խորհրդանիշ դրոշը բարձրացնելու համար:

«Էլ ավելի կարևոր է, որ Վրաստանի Սահմանադրությունը պաշտպանված լինի և խոսքի ազատությունը երաշխավորված լինի», — գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը:

Նշենք, որ Վրաստանում զարգացած վերջին իրադարձությունների ընթացքում ագրեսիվ տրամադրված խմբերը երկու անգամ խորհրդարանի մոտից հանել են ԵՄ դրոշը, դեմոնստրատիվ պատռել այն ու այրել: Այնուհետև նախօրեին՝ խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան անձամբ վերադարձրել է դրոշը: