Ավստրիացի եվրախորհրդարանականը կմասնակցի Մզիա Ամաղլոբելիի դատավարությանը

Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր, «Կանաչների» կուսակցության անդամ Լենա Շիլինգը մայիսի 16-ին կմասնակցի քաղբանտարկյալ լրագրողի` Մզիա Ամաղլոբելիի դատական գործի քննարկմանը։

Տեղեկության համաձայն Շիլինգը նաև մտադիր է Ամաղլոբելիի աջակցության արշավ սկսել «Ժողովրդավարության համար պայքարը կանանց գործն է» կարգախոսով։

«Ես անձամբ կհետևեմ Մզիա Ամաղլոբելիի դեմ ընթացող դատավարություններին որպես Եվրախորհրդարանի անդամ և որպես նշան այն բանի, որ Եվրոպան ուշադրություն է դարձնում լրագրողների և ակտիվիստների գործունեության քրեականացմանը», — ասել է Շիլինգը։ Նրա խոսքով` ժողովրդավարությանը և մամուլի ազատությանը նվիրվածությունը հանցագործություն չէ։

«Ամբողջ աշխարհում կանայք արդարության և ազատության համար պայքարի առաջնագծում են՝ Իրանում լինի, Բելառուսում, թե Վրաստանում», — ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։