Ցույց Թբիլիսիում՝ հաջակցություն Ուկրաինայի

Վրաստանի քաղաքացիական «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը հաղորդագրություն է տարածել, որով աջակցություն է հայտնում ուկրաինացի ընկերներին:

Հաղորդագրության համաձայն, շարժումը պահանջելու է Ռուսաստանը որպես ահաբեկչական պետություն ճանաչել.

«Մենք միանում ենք ուկրաինացի ընկերների ակցիային:

Ահաբեկչական պետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, հարվածային անօդաչու սարքերի միջոցով զանգվածային հրթիռային և օդային հարվածներ է հասցրել և շարունակում է հարվածել  Ուկրաինայի տարածքին:

Ամբողջ աշխարհը պետք է իմանա նրանց հանցագործությունների մասին։ Ուստի այսօր` ժամը 20:00-ին գնում ենք Վրաստանի խորհրդարանի դիմաց հանրահավաքի»,- նշված է «Սիրցխվիլիա»-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Սիրցխվիլիա»-ն կոչ է անում ակցիային մասնակցողներն իրենց հետ վերցնեն ուկրաինական խորհրդանիշներ և պաստառներ՝ Ուկրաինային աջակցելու համար:

Նշենք, որ առկա տեղեկության համաձայն՝ այսօր ռուսական ռազմական ուժերը երկար դադարից հետո հարձակում են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա:

«Լելո»-ն կոչ է անում Ուկրաինայում սանձազերծվող գործողությունները մարդկության դեմ հանցագործություն որակել