Ավտոմայրուղու մի հատվածում ժայռային զանգված է փլուզվել

Օզուրգեթի-Շեմոքմեդի-Բժուժհեսի-Գոմիսմթա ավտոճանապարհի մի հատվածում ժայռային զանգված է փլուզվել և փակել ճանապարհը։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

Ըստ դեպարտամենտի՝ ճանապարհի 29-րդ կմ-ում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է։

Մինչև համապատասխան աշխատանքների կատարումը նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է։