Ավտովթարի հետևանքով 5 մարդ է մահացել

Վրաստանի Իմերեթիի մարզի Քութայիսիի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 մարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 3-ի լուսադեմին։

Վրաստանի արտակարգ իրավիճակների (ԱԻ) համակարգման և շտապ օգնության կենտրոնի հաղորդմամբ՝ 4 հոգի տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են կլինիկա։ Ըստ կլինիկայի հաղորդման՝  նրանցից մեկը ևս մահացել է:

Տեղեկությունների համաձայն, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատնեշին և ճանապարհից դուրս գալուց հետո՝  բռնկվել։