Ախալցիխեի քաղաքային խորհրդի պատգամավորները, նրանց ընտանիքների անդամները և հարազատները Ախալցիխեի քաղաքապետարանից և նրա իրավաբանական անձանցից, ընդհանուր առմամբ, կատարել են 24 մլն 811 հազար 129 լարիի գնումներ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ը (TI) հրապարակել է Ախալցիխեի 2021 թվականի գումարման քաղաքային խորհրդի գործունեության գնահատականը:
«Հաշվետու ժամանակահատվածում Ախալցիխեի քաղաքային խորհուրդը թույլ վերահսկողություն է իրականացրել գործադիր մարմնի նկատմամբ։
Քաղաքային խորհուրդը կտրուկ վատթարացրել է հանրային տեղեկատվության տրամադրման պրակտիկան։ Քաղաքային խորհուրդը չի հայտնաբերել պաշտոնների անհամատեղելիության, քաղաքային խորհրդի կանոնակարգի, էթիկայի նորմերի խախտման կամ շահերի բախման փաստեր։
Քաղաքային խորհրդի պատգամավորները, նրանց ընտանիքների անդամները և հարազատները միայն Ախալցիխեի քաղաքապետարանից և նրա իրավաբանական անձանցից, ընդհանուր առմամբ, կատարել են 24 մլն 811 հազար 129 լարիի գնումներ.
Ախալցիխեի քաղաքային խորհրդի 22 պաշտոնյաներից 17-ը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներ են։
Հաշվետու ժամանակահատվածում քաղաքային խորհուրդն անցկացրել է 50 նիստ։
Քաղաքային խորհրդի 39 պատգամավորներից 6 ընդդիմադիր պատգամավորներ չեն ներկայացրել իրենց տարեկան հաշվետվությունը։
Քաղաքային խորհրդում գործող երեք խմբակցություններից ոչ մեկը նախաձեռնություն չի ներկայացրել։ Միայն 2 տարվա ընթացքում խմբակցությունների գործունեության համար բյուջեից ծախսվել է 678 հազար 48 լարի։
Ախալցիխեի քաղաքային խորհուրդը 2025 թվականի մայիսի 30-ին գենդերային հավասարության խորհուրդը վերացրել է առանց իրավական ակտերի վերլուծության իրականացման և օրենսդրական ակտերի նախագծերի փորձաքննության։
2021 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականը ներառյալ քաղաքային խորհրդի ծախսերը կազմել են 2 մլն 276 հազար 392 լարի։ Այս գումարի 89%-ը ծախսվել է աշխատավարձերի, հավելումների և պարգևատրումների վրա։
2021 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականը ներառյալ քաղաքային խորհուրդը ծախսել է 66 հազար 835 լիտր վառելիք, որի արժեքը կազմել է 198 հազար 889 լարի։ Ծախսված վառելիքից ավելի քան 20 տոննան ծախսել են քաղաքային խորհրդի նախագահը և նրա երեք տեղակալները»,- ասված է TI-ի գնահատականի մեջ։