Ախալքալաքի կենտրոնական փողոցները բարեկարգվում են

Ախալքալաքի կենտրոնական փողոցներում և հարակից տարածքներում կատարվում են հետիոտնային արահետների, մայթերի, թեքահարթակների եզրաքարերի խճապատում, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանը:

Նշված աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է ստեղծել կանաչ գոտի, տնկեր թփեր, բույսեր և դեկորատիվ ծառեր։

«Ընթացող ենթակառուցվածքային աշխատանքները մշտապես վերահսկվում են Ախալքալաքի քաղաքապետի և փոխքաղաքապետի կողմից»,- նշված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ աշխատանքներն ընթանում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Նորացված շրջաններ» ծրագրի շրջանակներում: