Ախալքալաքում Արդարադատության տան բացումը կարևոր է. Ցիխելաշվիլի

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին կարևորելով Ախալքալաքում Արդարադատության տան բացումը, նշել է, որ իշխանությունների համար առաջնահերթություն է ամենուր ծառայությունների հասանելիության ապահովումը։

«Մեզ համար առաջնային է երկրի կյանքի բոլոր ասպարեզներում յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը»,-ընդգծել է նա։

«Այստեղ ենք, քանի որ մեզ համար կարևոր է քաղաքացիական ինտեգրումը, որը հիմնված է հավասարության սկզբունքի վրա: Նման կոնկրետ քայլերը նպաստում են մեր քաղաքացիական հավասարությանը», — հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին Ախալքալաքում բացվել է Արդարադատության տուն։