Ախալքալաքում բեռնատար է կողաշրջվել

Ախալքալաքից դեպի Դիլիսկա գյուղ տանող ճանապարհին՝ քաղաքի բերդի մոտակայքում, կողաշրջվել է բեռնատար մեքենա:
Բեռնատարը բախվել է BMW X 5 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենային` վերջինիս պատճառելով թեթև վնասվածքներ: Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 16-ին, մոբիլիզացվել են օրինապահ մարմնի ներկայացուցիչները: Այս հաղորդագրությունը տարածել է Ախալքալաքի տեղական Atv 12 հեռուստաընկերությունը։