Այսօր մենք կանցկացնենք ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ. Բախտաձե

«Քվեարկել եմ Վրաստանի զարգացման, վրացական մշակույթի ու եվրոպական ընտրության օգտին»,- այս մասին ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց հետո լրագրողներին է հայտնել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Մամուկա Բախտաձեն նշել է նաև, որ ձայն է տվել զարգացման այն ճանապարհին, որը դեռևս 100 տարի առաջ ընտրել էր առաջին հանրապետությունը:

«Այսօր մենք մեր քաղաքացիների հետ միասին կանցկացնենք ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ»,- ասել է Բախտաձեն։