Վրաստանում այսօր` մայիսի 26-ին, նշվում է Անկախության օրը։
1918 թվականի մայիսի 26-ին ողջ վրաց ազգը մեծ ոգևորությամբ և տոնակատարությամբ դիմավորեց Վրաստանի անկախության հռչակագիրը։
1991 թվականի մարտի 31-ին երկրում հանրաքվե անցկացվեց։ Վրաստանի բնակչության թիվն այն ժամանակ 5 միլիոն 464 հազար էր, հանրաքվեին մասնակցեց 3 միլիոն 326 հազար մարդ։
Հանրաքվեի մասնակիցների մոտ 99 տոկոսը քվեարկեց անկախության վերականգնման օգտին՝ 1918 թվականի մայիսի 26-ի Անկախության հռչակագրի հիման վրա։
Վրացական ԽՍՀ-ն դարձավ չորրորդ միութենական հանրապետությունը Բալթյան հանրապետություններից հետո, որը կազմակերպեց նման հանրաքվե։ 1991 թվականի ապրիլի 9-ին Գերագույն դատարանն ընդունեց Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին որոշումը։
Անկախության օրն անցկացվում են զինվորական շքերթներ, հրավառություններ, համերգներ, տոնավաճառներ, քաղաքական ելույթներ և այլ արարողություններ, նաև Վրաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող պետական և մասնավոր միջոցառումներ: