Այսօրվանից 70-ն անց քաղաքացիների թոշակը բարձրանում է

Վրաստանում հուլիսի 1-ից 70-ից բարձր քաղաքացիների թոշակը ավելանում է 30 լարիով՝ կազմելով 250 լարի (մոտ 82 դոլար):

Ըստ տեղեկության` բարձրլեռնային գյուղերում ապրող թոշակառուները կստանան ավելի բարձր թոշակ. նրանց թոշակը կբարձրանա մինչև 300 լարի (մոտ 100 դոլար):

Կենսաթոշակների բարձրացումը նախատեսված է 2020 թվականի հակաճգնաժամային բյուջեում, որի վրա աշխատել են ֆինանսների նախարարությունը և  այլ գերատեսչություններ: