Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է

Այսօրվանից՝ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը, Վրաստանի կառավարության սահմանած ճանապարհահատվածներում ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր կլինի։

Կառավարության որոշումը սահմանում է ձմեռային անվադողերի և սահքի դեմ պաշտպանիչ շղթաների վերաբերյալ հատուկ պահանջներ։

Պահանջների խախտումը կհանգեցնի 100 լարի տուգանքի և վարորդական իրավունքի 5 միավորի նվազեցման։

Ոստիկանության աշխատակիցն իրավասու է արգելել վարորդին մուտք գործել որոշակի տարածք, եթե անվադողը չի համապատասխանում կանոններին։
Եթե տեղաշարժը վտանգ է ներկայացնում, տրանսպորտային միջոցը կարող է ժամանակավորապես առգրավվել և կայանվել հատուկ պահպանվող կայանատեղիում։
Ձմեռային անվադողերը պարտադիր են հետևյալ միջազգային և ազգային ճանապարհներին.

  • Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե, Ռիկոթիի թունել,
  • Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս. Մլեթա-Կոբի հատված,
  • Փոնիչալա-Մառնեուլի-Գուգութի,
    Խաշուրի-Ախալցիխե-Վալե,
  • Թբիլիսիի մուտքը՝ Զահեսի-Ռուսթավի հատված,
  • Ախալցիխե-Նինոծմինդա,
  • Ախալցիխե-Կարծախի,
  • Բաթումի-Ախալցիխե,
  • Զուգդիդի-Ջվարի-Մեստիա,
  • Բորժոմի-Բակուրիանի,
  • Ախալքալաք-Բորժոմի,
  • Ժինվալի-Բարիսախո-Շատիլի,
  • Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի,
  • Ծալկա-Նինոծմինդա,
  • Վազիանի-Գոմբորի-Թելավի,
  • Սանոլե-Թելավի,
  • Չոխատաուրի-Բախմարո,
  • Բակուրիանի-Դիդվելի,
  • Թբիլիսի (Գլդանի)-Թիանեթի։