Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ 2022 թվականի մարտի 1-ից մինչ օրս ազարտային և շահումով խաղերից կախվածություն ունեցող անձանց ցուցակում գրանցվել է 36 հազար 115 ֆիզիկական անձ, որոնցից
- 62 անձ՝ դատարանի հրամանի հիման վրա,
- 36 հազար 53 անձ՝ անձնական դիմումի հիման վրա։
«Լոտոների, ազարտային և շահումով խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ արգելված անձանց ցուցակում այս պահի դրությամբ ավտոմատ կերպով ներառված է 1 մլն 577 հազար 247 անձի տվյալ։
Այս անձանց ռեեստրը վարում է Եկամուտների ծառայությունը, ցուցակներում թույլատրվում է ներառել միայն Վրաստանի քաղաքացիների տվյալները։
2025 թվականի մայիսի 5-ից վերոնշյալ անձանց ցուցակում Վրաստանի քաղաքացու տվյալների ներառման հետ մեկտեղ թույլատրվում է նաև այն Վրաստանի քաղաքացու տվյալների ներառումը, որը միաժամանակ ունի այլ երկրի քաղաքացիություն։
2022 թվականի մարտի 1-ից հանրային ծառայողներին, այդ թվում՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց, Ազգային բանկի աշխատակիցներին և կարգավորող մարմիններում աշխատողներին, արգելվում է մասնակցել ազարտային խաղերին, այդ թվում՝ էլեկտրոնային ձևով։
Խաղերին մասնակցելն արգելվում է նաև սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին։