Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել

Վրաստանի կառավարության ղեկավարի որոշմամբ՝ փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ստանձնել է նաև ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Հայտնում է կառավարության լրատվության վարչությունը։

Վարչապետի որոշումը կայացվել է «Ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման և համակարգման կանոնների մասին» Վրաստանի օրենքին համապատասխան։

Ազգային անվտանգության խորհուրդը 8 անդամից բաղկացած խորհրդատվական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհրդի մշտական ​​անդամներն են ներքին գործերի, պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարները, պետական ​​անվտանգության և հետախուզության ծառայությունների ղեկավարները և զինված ուժերի ղեկավարը: Խորհուրդն ունի ազգային անվտանգության քաղաքականության ռազմավարության պլանավորման և համակարգման մանդատ:

Նշենք նաև, որ այսօր վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ կանցկացվի անվտանգության խորհրդի նիստ։